211652_close_icon
views-count3334 դիտում article-date 15:08 04-09-2019

Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։ Փոխնախարարի խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից՝ վերադարձը միջուկային գործարքի ամբողջական կատարմանը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջիկա 4 ամսիների ընթացքում Իրանը 15 մլրդ դոլր վարկ կստանա։ «Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արաղչիի խոսքը մեջբերել է գործակալությունը: Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԵՄ երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Թերթի տվյալներով՝ քննարկվել է Թեհրանին օրական մոտ 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաև երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաև, հնարավոր է, ստանձնել ինչ-ինչ այլ պարտավորություններ։

Նմանատիպ նյութեր