211652_close_icon
views-count268 դիտում article-date 18:35 24-04-2026

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «193-ը 193-ի դիմաց» բանաձևովԻրադարձային

Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են գերիների փոխանակման՝ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ փուլը։ Արդյունքում ռուսական կողմը վերադարձրել է 193 զինծառայող, նույնքան մարդ էլ փոխանցվել է ուկրաինական կողմին: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է РБК-ն:

Փոխանակման նախորդ փուլը տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ՝ Սուրբ Զատկի տոնի նախաշեմին։ Այն անցկացվել էր «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Բացի զինվորականներից, կողմերը միմյանց էին փոխանցել նաև յոթական քաղաքացիական անձանց։ Այն ժամանակ Ռուսաստան էր վերադարձել Կուրսկի մարզի բնակիչների վերջին խումբը՝ հինգ կին և երկու տղամարդ, բոլորը՝ Սուջայի շրջանից։

Գերիների վերադարձից երկու օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել էին զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Ինչպես РБК-ին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, ուկրաինական կողմին է փոխանցվել 1000 զոհված զինվորականի մարմին, ռուսական կողմին՝ 41։

Նմանատիպ նյութեր