211652_close_icon

ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը՝ 205-ի դիմաց» ձևաչափով

views-count532 դիտում article-date 16:36 06-05-2025
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում. երկու երկիր է վերադարձել 205-ական զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատիկի զինադադարի օրը։ Այն ժամանակ Ռուսաստան էր վերադարձվել 246, Ուկրաինա՝ 246 զինծառայող։

Նմանատիպ նյութեր