Նավթի գները գերազանցել են բարելի դիմաց 100 դոլարի սահմանագիծը
Չորեքշաբթի անցկացված սակարկությունների ժամանակ նավթը զգալիորեն թանկացել է՝ հաղթահարելով հոգեբանորեն կարևոր՝ 100 դոլարի սահմանագիծը: Դրա մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները:
Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են մինչև 101,5 դոլար՝ բարելի դիմաց՝ նախորդ նստաշրջանի համեմատ ավելանալով ավելի քան 3 դոլարով: Օրական աճը կազմել է մոտ 3%:
Միաժամանակ թանկացել է նաև ամերիկյան WTI նավթը: Նյու Յորքի ապրանքային բորսայում հունիսյան պայմանագրերի գինն աճել է 2,7 դոլարով՝ հասնելով 92,37 դոլարի՝ բարելի դիմաց, ինչը նույնպես համապատասխանում է մոտ 3% աճի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը վերանայել է պատժամիջոցների 20-րդ փաթեթի բովանդակությունը՝ դրանից հանելով ռուսական նավթի տեղափոխման արգելքը։ Բրյուսելը ԵՄ երկրներին առաջարկել է ընդունել թարմացված փաթեթը կրճատված տեսքով։
Այդ որոշումն ընդունվել է «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցման ֆոնին, ինչից հետո պատժամիջոցների ցանկից հեռացվել են ռուսական նավթի տեղափոխման և դրան առնչվող ծառայությունների, ներառյալ՝ ապահովագրության ամբողջական արգելքի մասին դրույթները։