211652_close_icon

2017 –ի ձմռանը նավթի միջազային գները կարող են անկում ապրել մինչև բարելի դիմաց 20 դոլարը.կանխատեսում

views-count5676 դիտում article-date 22:00 18-06-2016
Եթե նավթի արդյունահանման սահմանափակման միջոցներ չձեռնարկվեն, 2017 –ի ձմռանը նավթի գները կարող են իջնել մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի հարցերով նախարար Էուլոխիո դել Պինոն ТАСС-ին տված հարցազրույցում, որին էլ հղում է արել lenta.ru-ն: Նավթային նախարարը նշել է, որ Կարակասը նավթարդյունահանող երկրների միության՝ OPEC-ի անդամ երկրների ներկայացուցիչների սեպտեմբերին կայանաիլք հանդիպմանը ծրագրում է ներկայացնել այդ սահմանափակմանը վերաբերող առաջարկներ: Մասնավորապես, որպեսզի անդամ երկրներից յուրաքանչյուրի համար սահմանվի նավթի կորզման սեփական ծավալը: Սա, ըստ Նավթի հարցերով նախարարի, երկրների համար սահմանված քվոտաների ու նավթային պաշարների սառեցման ճանապարհների փոխզիջումային տարբերակն է և նախկինում կիրառվել է կազմակերպության անդամների կողմից: Նախարարը նաև նշել է, որ OPEC-ը չպետք է թույլ տա, որ շուկան վերահսկողություն սահմանի նավթի համաշխարհային գների վրա, քանի որ այն չվերականգնվող ռեսուրս է: «Նավթը ավելի է թանկանում , իսկ դրա կորզումը ավելի ու ավելի շատ ներդրումներ է պահանջում: Եվ չի կարող այնպես լինել, որ նավթը ինչ գին ասես արժենա: Պետք է լինի արդար գին, այնպիսի գին, որն առնվազն ծածկում է կատարված ներդրումները», — ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր