Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է ՎՏԲ բանկի նախկին փոխնախագահ Տեր-Ավանեսովը
Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ՎՏԲ բանկի խարդախության մեջ մեղադրվող նախկին ավագ փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովին։
Մեշչանսկի շրջանային դատարանի որոշմամբ Տեր-Ավանեսովին նկատմամբ հեռակա կարգով ընտրվել է երկու ամսով խափանման միջոց կալանավորումը՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնվելու պահից՝ Ռուսաստան արտահանձնման կամ արտաքսման դեպքում, կամ Ռուսաստանում փաստացի կալանավորվելու պահից։
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Տեր-Ավանեսովին հեռակա մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափի խարդախություն) նախատեսված հանցագործություն կատարելու համար։
Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Քրեական գործը հարուցվել է 2023 թվականի հունիսին։ Մեկ վարույթում միավորվել են առնվազն վեց այլ քրեական գործեր։