211652_close_icon

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

views-count853 դիտում article-date 15:32 17-11-2025
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կապված են անցյալ տարի կառավարության դեմ բողոքի ցույցերի դաժան ճնշման հետ, հաղորդում է BBC-ն:

Որոշումը կայացրել է մայրաքաղաք Դաքքայի հատուկ դատարանը:

«Մեղադրյալ վարչապետը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել՝ հրամայելով օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և մահացու զենքեր», - ասել է դատավորը:

Դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում և դրսում ծափահարություններ են հնչել։ 

Նմանատիպ նյութեր