211652_close_icon
views-count1642 դիտում article-date 09:38 20-04-2026

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ անհայտ անձը կոտրել է չգործող մանկապարտեզի պատուհանի և դռների ապակիները, պոկել էլեկտրական մալուխները, լուսամփոփները

Ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Գուրգեն Թ․-ն և հայտնել, որ կոտրել են Արագածավան համայնքում գտնվող չգործող մանկապարտեզի ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուրգեն Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արագածավան համայնքի Գրիբոյեդով 36 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի պատուհանի ապակիները, պոկել է ներսում գտնվող էլեկտրական մալուխները, լուսամփոփները և դռների ապակիները՝ համայնքին պատճառելով 250 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գուրգեն Թ․-ն աշխատում է Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանում, որպես համայնքապետի տեղակալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր