Վրաստանը 78 օտարերկրացու է արտաքսել
Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են 14 պետության 78 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թուրքիայի, ինչպես նաև աֆրիկյան և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների։ Բոլոր արտաքսվածներին արգելվում է մուտք գործել Վրաստան։
Վերջին շրջանում Վրաստանն ակտիվորեն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. խորհրդարանը պարզեցրել է միգրանտների արտաքսման և խուզարկության ընթացակարգերը։ ՆԳՆ-ն ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում տասնյակ օտարերկրացիների վտարման վերաբերյալ։