211652_close_icon
views-count17334 դիտում article-date 15:35 28-02-2016

Արտակարգ իրավիճակ Վայք-Ջերմուկ ճանապարհին. ժայռաբեկորները ճանապարհը դարձրել էին անանցանելի. փրկարարները, ճանշինականներն ու ՃՈ աշխատակիցները գործեցին օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք –Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Վայքի հրշեջ-փրկարարները` ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Օպերաիտվորեն են գործել նաև Վայքի ճանապարհաշինարարները (Ճանշինը): Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար աշխատանքներ են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փրկարարները, Ճանապարհային ոստիկանության և Վայքի ճանշինի աշխատակիցները ճանշինի հատուկ տեխնիկայով նշված ճանապարհի 12-րդ կմ-ից հեռացրել են մոտ 40մ երկարությամբ հատվածում թափված ժայռաբեկորները, որից հետո Վայքի ճանշինականները փրկարարների հետ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչից հետո ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի հանձնարարականով վարորդներին թույլատրվել է ազատ երթևեկել նշված հատվածով: Քարաթափման մասին տեղեկությունը փոխանցվել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի մի քանի հատվածներում կան ժայռաբեկորներ և եթե հատուկ պայթեցման եղանակով այդ ժայռաբեկորները չպայթեցվեն, ապա չի բացառվում որ հերթական քարաթափման ժամանակ մարդիկ անցնելիս չեն լինի այդ հատվածով: Իրավիճակի մասին տեղի ճանշինի պատասխանատուն հեռախոսով անընդհատ տեղեկություն էր հայտնում կատարված աշխատանքների մասին կապի և տրանսպորտի նախարարության ճանշինների գծով պատասխանատու Աշոտ Արշակյանին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր