Ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կարող են վնասել առաջատար ընդդիմադիր ուժին. IODA
Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) գտնում է, որ Ընտրական օրենսգրքում նախօրեին կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել են հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ և արգելում են անձնական անունների օգտագործումը, ըստ ամենայնի կարող են վնասել «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժին և թուլացնել ընտրական գործընթացի արդարությունն ու մրցակցայնությունը։ Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին նման փոփոխությունները հետաձգել կամ վերանայել՝ առնվազն մինչև նոր կառավարության ձևավորումը։
«Այս հապճեպ ընդունված փոփոխությունները ակնհայտորեն ուղղված են «Ուժեղ Հայաստան» ուժի դեմ՝ փաստացի ստիպելով նրանց ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ փոխել իրենց արդեն ճանաչված անվանումը», – նշում է Սառա Լի Ուիթսոնը։ «Սա հերթական փորձն է ընտրական գործընթացը իշխանության օգտին շեղելու»։
Ապրիլի 7-ին Ազգային ժողովը ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Դրանցով սահմանափակվում են ընտրական դաշինքների անվանումները՝ արգելելով անձնական անունների օգտագործումը, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին նմանվող ձևակերպումները։ Օրինագիծը ընդունվել է միայն իշխող խմբակցության ձայներով՝ 66 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ։ Թեև այն ներկայացվել է որպես տեխնիկական փոփոխություն, դրա ժամանակացույցը և բովանդակությունը կարող են ուղղակի ազդեցություն ունենալ կոնկրետ քաղաքական ուժերի վրա, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի։ Նախընտրական փուլում նման փոփոխությունները պահանջում են առավել զգոն մոտեցում։
Հունվարի 24-ին ընդունված մեկ այլ փոփոխությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրվել է լիազորություն՝ իր գնահատմամբ մերժելու կամ դադարեցնելու ընտրական դիտորդական առաքելությունների հավատարմագրումը՝ դրանց «քաղաքական չեզոքությունը» խախտելու հիմքով։ Թեև ընտրական դիտարկման անաչառությունը կարևոր է, հստակ չափանիշների բացակայությունը կարող է հանգեցնել կամայական կիրառման։
Հատկանշական է նաև, որ այս փոփոխությունները ընդունվել են արագացված ընթացակարգով՝ առանց լայն քննարկումների ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։
«Այս փոփոխությունների ընդհանուր ազդեցությունը նվազեցնում է հանրության վստահությունը ընտրական գործընթացի արդարության նկատմամբ, հատկապես այն պայմաններում, երբ ընտրություններից առաջ տեղի են ունենում նաև այլ մտահոգիչ զարգացումներ՝ ներառյալ քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությունները», — նշում է Քենեթ Ռոթը։ «Իշխանությունը պետք է դադարեցնի ընտրական գործընթացի վրա ազդեցություն գործադրելու փորձերը և վստահություն ներշնչի, որ ընտրությունները չեն ենթարկվի մանիպուլյացիայի»։
Փոփոխությունները հակասում են նաև Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերի լավ պրակտիկայի կանոնագրքին», որը կարևորում է ընտրական օրենսդրության կայունությունը և խորհուրդ է տալիս նման փոփոխություններ իրականացնել ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ։ Այս փուլում կատարված փոփոխությունները կարող են ազդել թե՛ ընտրությունների ընկալման, թե՛ դրանց իրական որակի վրա։ IODA-ն կոչ է անում կասեցնել այս փոփոխությունների կիրառումը մինչև ընտրություններից հետո և ապահովել դրանց շուրջ լիարժեք քննարկում։
IODA-ն արդեն իսկ իր մտահոգություններն էր հայտնել մարտի 12-ին Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով քաղաքականացված ձերբակալություններին, ընդդիմության և հոգևորականների նկատմամբ ճնշումներին, արտաքին միջամտության վերաբերյալ անհիմն մեղադրանքներին և քրեական օրենսգրքի լայն ու անորոշ ձևակերպումների կիրառմանը։
Կազմակերպությունը նախատեսում է մայիսին իրականացնել երկրորդ փաստահավաք առաքելություն Հայաստանում և ընտրություններից առաջ հրապարակել իր վերջնական գնահատականներն ու առաջարկությունները։
Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարան (IODA)