10251 դիտում
23:13 31-05-2018
ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե՛ արտահերթ ընտրությունների անցկացումը. Դ Հարությունյան
Մենք պատրաստ ենք թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, սակայն համարում ենք, որ այդ քննարկումները պետք է անցկացվեն քաղաքական ուժերի միջև:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դ. Հարությունյանը:
«Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին:
Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դ.Հարությունյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
«Մենք ողջունում են Ն. Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:
Նմանատիպ նյութեր
3469 դիտում
10:21 22-10-2018
ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացրել և Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ արտահերթ նիստին
2487 դիտում
12:04 01-07-2020
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
664 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին