211652_close_icon
views-count2112 դիտում article-date 11:04 17-06-2021

Հայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշավին․ նպատակն է ընտրություններին ընդառաջ հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. «Ալիբի իրավապաշտպան» հասարակական կազմակերպության կողմից հունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշավը, որին միացել են մի շարք հայտնիներ, որոնց թվում են՝  Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը և այլոք։

Արշավի նպատակն է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին։

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, միանալով այս նախաձեռնությանը, իր համոզմունքն է արտահայտում, որ բոլորս պարտավոր ենք մասնակցել գալիք ընտրություններին։ 

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր