Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես ստորագրվել են հետեւյալ օրենքները.
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: