211652_close_icon
views-count34346 դիտում article-date 17:52 24-05-2023

Պատերազմում նահատակված հերոսի մայրն ասում է․ «Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանի և համատիրության նախագահ Վարդան Բեկչյանի շնորհիվ՝ 19-ամյա որդուս անվամբ պուրակն իրականություն դարձավ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com են զանգահարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու բազմաբնակարան շենքի բնակիչներ, ովքեր խնդրում են, որպեսզի անդրադառնանք իրենց թաղամասի բնակիչ, պատերազմում նահատակված հերոս Գևորգ Հարությունյանի անվամբ՝ բակում գտնվող հուշաղբյուրին ու փոքրիկ խաղահրապարակին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերոսի մայրը՝ տիկին Անահիտ Վանյանը, իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն էր ուղղում հարևաններին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին, այն ժամանակվա համատիրության նախագահ Վարդան Բեկչյանին, ովքեր, առանց 1 վայրկյան վարանելու, անբարեկարգ, կեղտի ու  փոշու մեջ գտնվող տարածքը վերածել են հերոսի անվան պուրակի։ 

«Բազմաթիվ անգամ դիմել ենք նախկին թաղապետին, ում անունը Կարեն է, սակայն նա անընդհատ ցուցաբերում էր անմարդկային վերաբերմունք, անգամ չէր ուզում լսել, որ մենք ցանկացնում ենք այդ տարածքը բարեկարգենք ու այնտեղ տեղադրենք խաչքար։ Չգիտես ինչու՝ նա բավականին ծանր էր տանում, ու այդ գաղափարից, ասես՝ «խանգարվեր»։ Մենք հասկացանք, որ նրա նման մարդիկ չեն գնահատում ու արժևորում Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։ Եվ միայն մեզ սատար կանգնեցին Վարդան Բեկչյանը Ա․ Հովակիմյանը, մեր թաղի բնակիչները։ Ու երբ թաղապետ նշանակվեց Ա․ Հովակիմյանը, հաշված օրերի ընթացքում թե՛ մեր ընտանիքի, թե՛ մեր հարևանների ցանկությունը իրականություն դարձավ»,- ասում է տիկին Վանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր