211652_close_icon
views-count7600 դիտում article-date 10:30 26-12-2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանի շնորհիվ աղբավայրի վերածված Դավիթ Անհաղթի այգին առաջիկայում նոր շունչ է ստանալու, գործելու է նաև քաղաքապետարանի հովանավորությամբ ստեղծված «շների այգին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այն, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և որոշ վարչական շրջանների ղեկավարների կողմից Երևանում ստեղծվել և շարունակվում են ստեղծվել նաև «շների այգիներ», գաղտնիք չէ։ Եղել են բազմաթիվ խնդրանքներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քաղաքացիների կողմից, որ իրենք նույնպես ուզում են, ինչպես քաղաքակիրթ երկրներում, իրենց վարչական շրջաններում էլ կառուցվեն նման այգիներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ դեռ խորհրդային տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկը համարվող Դավիթ Անհաղթ զբոսայգին, որը վերջին տարիներին վերածվել էր մի իսկական աղբավայրի, շնորհիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, արդեն նոր շունչ է առնում։

Նշված այգուց հեռացվել է մի քանի տոննա՝ 30-ից ավելի բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ, անգամ այգու շատ հատվածներ վերածվել էր թմրամոլների համար հավաքատեղիի, քանի որ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, ժողովրդի լեզվով ասած՝ այնքան պիպետկաներ ու ներարկիչներ են հայտնաբերվել, որ էլ ասելու չէ։

Շատրվանների ջրագիծն ամբողջովին կապիտալ փոխվել է ու հիմա այգու հարևանությամբ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով ու հովանավորությամբ ավարտին է հասցվում «շների այգին»։

2025 թվականի առաջին եռամսյակում այս հսկայածավալ աշխատանքը ավարտին է հասցվելու շնորհիվ Երևանի քաղաքապետարանի և Ա. Հովակիմյանի, նրա ընտանիքի ու ընկերների, ովքեր առաջնորդվում են «Երևանը մեր տունն է, կառուցենք ու շենացնենք այն» սկզբունքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այգին բարեկարգելու առաջին իսկ օրվանից Տ. Ավինյանն ու Ա. Հովակիմյանը մի քանի անգամ անակնկալ այցելել են նշված վայր ու հետևել աշխատանքներին, սակայն այդ մասին չեն բարձրաձայնել, քանի որ չեն ցանկացել այդ ամենը հանրայնացվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանում օր օրի ապամոնտաժվում ու հեռացվում էին քաղաքացիների կողմից տեղադրված անօրինական ավտոտնակները, առևտրի տաղավարները, մինի բենզալցակայաններն ու այլ քարե շինություններ՝ գաղտնիք չէ և գովելի է, որ այդ նույն երկաթե ու քարե շինությունների փոխարեն ոչ թե նոր քարե շենք-շինություններ են կառուցվում, այլ ՀՀ Կառավարության հանձնարարականով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ ստեղծվում են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նմանատիպ բազմաթիվ կառույցներ են ապամոնտաժվել ու փոխարենը ստեղծվել են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։ Տևական ժամանակ է դեռ սովետական տարիներից հայտնի Քանաքեռ-Զեյթունում գտնվող «Դավիթ Անհաղթի» երևանցիների սիրելի հանգստի վայր համարվող Դավիթ Անհաղթի այգում շինարարական աշխատանքներ է իրականացվում։

Աշխատանքների մեկնարկը տրվել էր դեռ այն ժամանակ, երբ Երևանի փոխքաղաքապետն էր Տիգրան Ավինյանը ու Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ մի քանի անգամ նրանք այցելել են շինհրապարակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց ժամանակավորապես դադարեցվել էր այն, սակայն դա ոչ թե Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև կառուցապատողի մեղքով էր եղել, այլ հանրությանը հայտնի գեներալներից մեկի կողմից այգին գրավ դնելու պատճառով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 14400 մ քառ․ մակերեսով «Դավիթ Անհաղթ» շատրվան-պուրակը 2006 թվականից տրվել է վարձակալության։ 2012 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նույն շատրվանները տրվել է այլ վարձակալի, փաստացի տնօրինել է Հադրութի շրջանի գեներալ Արթուր Աղաբեկյանը։ Շատրվանները գրավադնելով Արցախի Հանրապետության «Արցախ» բանկում, վերցնելով մի քանի մլն դոլար, շատրվանները վերածել էին աղբանոցի։ 2022 թվականից Տ․ Ավինյանի աջակցությամբ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանի նախաձեռնությամբ սկսվել է գործընթաց 14400 մ քառ․ տարածքը՝ շատրվանները հետ վերադարձնել Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի բնակիչներին փաստաթղթերով, իսկ 2024 թվականին տեղեկացանք, որ հետ է վերադարձվել շատրվանները։ Բարեգործական հիմունքներով կատարվել են շինարարական աշխատանքներ:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր