211652_close_icon
views-count2215 դիտում article-date 14:56 30-03-2026

Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին. panorama.am

Սուրբ Աննա եկեղեցում երեկ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների ու անվտանգության աշխատակիցների հայտնվելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկու դպրացական տղաները դեռ գտնվում են ձերբակալվածների պահման վայրում, նրանք այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք չի դեռ չի առաջադրվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց փասաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հնարավո՞ր է նրանց մեղադրանք չառաջադրվի։ Հաշվի առնելով տղաների ձերբակալման ձևը, դրան հաջորդած ատելության խոսքը՝ փաստաբանն այս հարցում լավատես չէ։

«Երեկվանից իրենց գործողությունների, ապօրինությունների լույսի ներքո նման կանխատեսում չունեմ։ Եթե հետևել եք երեխաների բերման ենթարկելու գործընթացին, նրանք 18-ամյա դպրոցական երեխաներ են, ունեն առողջական լուրջ խնդիրներ, ու այդ պայմաններում գտնվում են ՁՊՎ-ում են»,-ասաց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանը հերքեց տարածված այն լուրերը, որ տղաները ինչ-որ քաղաքական ուժի անդամներ են։

«Եզակի առաջադիմությամբ երեխաների մասին ենք խոսում, դու պետք է տեսնեք իրենց գովասանագրերը, պատվոգրերը, ուղղակի չեք պատկերացնում՝ ինչ կարգի երեխեքի մասին է խոսքը։ Ես չգիտեմ, իշխանական մամո՞ւլն է անում, թե՞ ով, ասում են, հրապարակումներ կան, որ երեխաները կուսակցության, քաղաքական ուժի կողմից են այդ օրը եղել եկեղեցում եղել, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այս երեխաները որևէ կուսկացության, քաղաքական ուժի անդամ, հետևորդ չեն։ Նրանք քրիստոնյա, հավատացյալ մարդիկ են, որոնք ամեն կիրակի մասնակցել են պատարագի, իսկ այդ օրը՝ Ծաղկազարդի պատարագին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, կադրերում էլ երևում է, որ աղոթագիրք էր նրանց ձեռքին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր