211652_close_icon

Եկեղեցու պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը. Վարդան Ոսկանյան

views-count3238 դիտում article-date 12:47 26-10-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։

Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։

Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար։

 

Նմանատիպ նյութեր