211652_close_icon

Սա հերթական քաղաքական շինծու, հնարովի գործերից է, ցայտնոտի դրսևորումներ են ընտրություններից 2 օր առաջ․ փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալության մասին․ panorama.am

views-count1981 դիտում article-date 21:45 27-03-2025
«Պարզ էր, որ այսպիսի բան է լինելու։ Սա առաջին դեպքը չէ, նման դեպքեր եղել են և՛ Վանաձորում, և՛ այլ համայնքներում ։ Սովորաբար լինում էր ընտրություններից հետո, հիմա արդեն մարտավարություն է փոխվել։ Պարզ է, որ ցայտնոտի մեջ են գտնվում և այս ձևով ուզում են իրենց վախերը փարատեն»,-Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո, պատասխանելով Panorama.am-ի հարցերին, ասաց Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Այն ճշտմանը, թե ի՞նչ որոշում կայացվեց  հարցաքննության  ավարտից հետո, փաստաբանն ասաց, որ որոշումը կհրապարակվի 24 ժամվա ընթացքում։ Այսուհանդերձ, Հարությունյանի համոզմամբ՝ թեկնածուի հորը ձերբակալել են , որպեսզի տանեն կալանքի։

«Կարծում եմ՝ դատարան կտանեն կալանքի։ Սրանով ուզում են անհավասար պայմաններ ստեղծեն, եթե թեկնածուներից մեկի ընտանիքի անդամը կալանավորվի, պարզ է չէ, որ ստեղծում է լարված վիճակ։ Սա տեռոր է, հերթական քաղաքական շինծու, հնարովի գործերից է։ Սա միակը չէ, նմանատիպ գործ կա «Մայր Հայաստանի» հետ կապված։ Տղաների հետ նույնպես կապի մեջ եմ և այնտեղ էլ աջակցություն է ցուցաբերվում»

Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա փաստաբանը պարզաբանեց․ «Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամն այս ընթացքում իբրև բարեգործությամբ է զբաղվել, որքանով հասկանում եմ՝ տեսանյութ կա, որտեղ փողոցի հարթեցման գործողություններ են տեղի ունենում։ Պարզ է, որ սա ցայտնոտի դրսևորումներ են ընտրություններից 2 օր առաջ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր