211652_close_icon
views-count412 դիտում article-date 16:49 28-03-2026

Ադրբեջանում անդադար տեղացող անձրևները Բաքվում և երկրի բազմաթիվ շրջաններում լուրջ հետևանքների են հանգեցրել

Ադրբեջանում եղանակային պայմանների կտրուկ վատթարացումը և անդադար տեղացող անձրևները լուրջ հետևանքներ են ունեցել երկրի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Բաքվում:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գետերը դուրս են եկել ափերից, վնասվել են կամուրջներ, իսկ ճանապարհներն ու տները ջրհեղեղի մեջ են:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում, օրինակ, երկու օր տևած հորդառատ անձրևները հանգեցրել են տներում և ճանապարհներին հողի նստեցման, մի քանի մետր խորության հասնող փոսերի առաջացման։

Նշվում է, որ նախօրեին սկսված անձրևի հետևանքով Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնը ևս լուրջ վնասներ է կրել։

Նմանատիպ նյութեր