Իսպանիայում ձյան հալոցքն ու տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի
Իսպանիայի Սարագոսա շրջանում հորդառատ անձրևներն ու ձյան հալոցքը ջրհեղեղի են հանգեցրել: Էբրո գետի ջրի մակարդակը վերջին մի քանի օրում բարձրացել է 6 մ-ով:
Արագոնում և Նավարայում ջրատակ է մոտ 20 հազար հեկտար տարածք:
Իշխանությունների խոսքով, ջրհեղեղի ճիրաններում կարող են հայտնվել նոր բնակավայրեր: