211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Մուղնիում բախվել են «Toyota Camry»-ն,  «ՎԱԶ 2121»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ 5 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2398 դիտում article-date 16:42 22-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Սոնա Խաչատրյանը և Գարեգին Մովսիսյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր