211652_close_icon
views-count889 դիտում article-date 23:30 12-03-2026

«Fars»-ը պնդում է, որ Խամենեիի այրին դեռ ողջ է

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի այրին, հակառակ իրանական լրատվամիջոցների նախնական հաղորդագրություններին, ողջ է։ Այս պնդումը ներկայացրել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել երկրի խոշորագույն քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է՝ հրթիռային և միջուկային սպառնալիքներին, որոնք ենթադրաբար ի հայտ էին գալիս Իսլամական Հանրապետությունից։ Իրանի վրա հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ կարևոր դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։

Նմանատիպ նյութեր