211652_close_icon
views-count2816 դիտում article-date 13:15 24-09-2015

«Իսլամական պետության» մեջ պառակտում է սկսվել. Fars

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմերպության գրոհայինների շարքերում պառակտում է նկատվում, ավելանում են տարաձայնությունները: Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով իրաքյան անվտանգության ուժերի իր աղբյուրին: Գործակալությունը նշում է, որ Իրաքի ինքնապաշտպանական ազգային ուժերը հայտնել են, որ Սալահ-էդ-Դին նահանգի Բայջի քաղաքը զավթելու ահաբեկիչների բազմաթիվ փորձերից հետո ԻՊ շարքերում պառակտում է սկսվել: Ծայրահեղական խմբերից մեկը սպառնացել է լքել Իրաքը և վերադառնալ Սիրիա: Նշենք, որ Բայջի քաղաքն ամբողջովին ազատագրվել է այս տարվա հունիսին: Ջիհադիստները բազամթիվ անգամներ են փորձել ամեն գնով պահել այն, քանի որ Բայջիում խոշոր նավթարդյունաբերական գործարան կա:

Նմանատիպ նյութեր