211652_close_icon
views-count18858 դիտում article-date 14:07 04-07-2014

Ո՞վ էր հանցագործ աշխարհի ամենադաժան թագուհին` «Սև այրին», ով առանց խղճի խայթի սպանում էր իրեն սիրող տղամարդկանց

Հանցագործ աշխարհի պատմության մեջ կանայք շատ հաճախ իրենց դաժանություններով գերազանցում են տղամարդկանց: [b]SHAMSHYAN.com[/b]-ն այսօր կներկայացնի 1960-ականների՝ հանցագործ աշխարհի ամենավտանգավոր եւ դաժան հանցագործներից մեկի` ազգությամբ հրեա Մարիա Բերգերի ձեռագիրը, որին հանցագործ աշխարհում կնքեցին «Սեւ այրի» մականվամբ, սակայն ոչ նրա համար, որ նա կորցրել էր իր ամուսնուն (Սեւ այրին մահացու, թունավոր սարդի տեսակ է:Հատկապես վտանգավոր են էգերը, որոնք գործն ավարտելուց հետո արուներին անմիջապես խժռում են): Տեսակով այդպիսին էր նաեւ Մարիան: Մարիա Բերգերը ծնվել է 1956 թ-ին` մտավորականների ընտանիքում, եւ միշտ շրջապատված է եղել սիրով ու ուշադրությամբ: Նա եւս ընտրել էր երաժշտական ուղղությունը եւ սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Սակայն Մարիան 14 տարեկանում ավտովթարի պատճառով կորցնում է ծնողներին: Նա սկսում է ինքնուրույն զարգանալ, իր հասակակիցներից առաջ ընկնում եւ ավելի վաղ եւ խորը ճանաչում կյանքը իր քաղցրություններով եւ դառնություններով: Բոհեմական կյանք էր վարում` ծխում, խմում: Սակայն շատ ընդունակ եւ խելացի աշակերտ է եղել, տիրապետել է փողոցային ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին: Տարբեր տարիքի տղամարդիկ են խելքահան եղել նրա գեղեցկությունից, սակայն նա անտարբեր էր բացառությամբ բոլորի նկատմամբ: Այդ ամենով հանդերձ՝ հրեա գեղեցկուհու ինքնասիրությունը շոյվում էր ուշադրությունից: Նրա կյանքն ուսումնասիրած գրողները համոզված են, որ նրան բնությունն էր այդպիսին ստեղծել. նա չէր կարողանում սիրել կամ կապվել որեւէ մեկին կամ ինչ որ բանի՝ ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին, ո՛չ էլ առարկաներին: Նա սառնասիրտ էր ու հաշվենկատ, եւ շատերը դրանով էին պայմանավորում նրա ուժն ու թուլությունը: Մարիան իր առաջին սպանությունը կատարել է վրեժխնդրությունից դրդված, երբ երեկոյան գնում էր հայտնի թատերական նկարիչ Թոֆիկ Բայրոմովին հրաժեշտ տալու: Ադրբեջանցին, չկարողանալով զսպել իր անհագ եւ անպատասխան կրքերը, սուրճի մեջ քնաբեր է լցնում եւ տիրում քնած աղջկան: Մարիան, երբ գիշերվա կեսին արթնանում է, իր կողքին տեսնում է խռմփացնող, քաչալ ու ցմփոր ադրբեջանցուն: Մազոտ ու այլանդակ տղամարդու մարմինը խորշանք է առաջացնում նրա մոտ եւ նա, լողասեղանից վերցնելով ածելին, առանց խղճի խայթի կտրում է իրեն տիրացած ադրբեջանցու պարանոցը՝ իր հետեւից վերացնելով բոլոր հետքերը: 2 օր անց արդեն նա Ավստրալիայում խմում էր հաջող օպերացիայի կենացը: Մեկ ամիս անց, սակայն, Մարիայի ուրախ օրերն ավարտվում են, քանի որ նրան զորակոչում են իսրայելա-սիրական սահմանային գոտիներից մեկը: Առաջին սպանությունից հետո նրա հոգում խղճի զգացումը վերջնականպես մեռնում է, եւ նա սկսում է գործել ավելի վճռական, արագ ու հստակ: Բայց, քանի որ ծառայությունը նրա ծրագրերի մեջ չէր մտնում, նա մեկօրյա արձակուրդ ստանալուց հետո, հատելով Լիբանանի սահմանը, Բեյրութից թռչում է Փարիզ: Մարիան, թեեւ, տիրապետում էր լեզվին, բայց չուներ կյանքի շարժիչ ուժերից մեկը՝ փող: Հետեւաբար, էժանագին աշխատավարձով վարձվում է ցածրակարգ սրճարանում՝ որպես աման լվացնող, ծայրահեղ գումարով տրվում այն տղամարդկանց, ովքեր կարող էին փոքրիշատե լավ վճարել եւ զզվելի չէին: Փարիզում նա աստիճանաբար նոր գիշերային ընկերներ է ձեռք բերում եւ կրկին անցնում խմելուն ու թմրանյութերին: Փարիզում Մարիան մուտք էր գործել մի երիտասարդական կազմակերպություն, որտեղ կոկաին համտեսելուց հետո էին սկսում շփվել միմյանց հետ: Նա այդ խմբի հետ մասնակցում է մերձքաղաքային բանկերից մեկի թալանին եւ պատանդներ վերցնում: Սակայն նրանք անվնաս հեռանալու ծրագիր չէին կազմել: Նրանք սպանեցին պատանդ վերցվածների մի մասին, սակայն ոստիկանությունը պատրաստվում էր գրոհով վերցնել շենքը: Մարիան, հասկանալով, որ իրենք ձեռնունայն են մնալու, սկսում է գործել առանձին: Նա բանկի երիտասարդ աշխատակիցներից մեկի հետ առանձնում է եւ սրտաճմլիկ տեսարաներով իրեն որպես զոհ է ներկայացնում: Երիտասարդը, տարվելով նրա գեղեցկությամբ, ցույց է տալիս կոյուղու մոտ գտնվող գաղտնի մուտքը, որպեսզի Մարիան փախչի, իսկ որպես շնորհակալություն՝ Մարիան փախչելուց առաջ առանց խղճի խայթի սպանում է իր կյանքը փրկած երիտասարդին և նոր հեռանում: Մրաիան սկսում է տեղափոխվել մի երկրից մյուսը՝ միաժամանակ փոխելով իր անունն ու անձնագիրը: Յուրաքանչյուր երկրում նրա կյանքի սցենարը նույնն էր` խմիքչ, թմրանյութ, երաժշտություն, ձախ արմատական հայացքներ: Բարսելոնում Մարիան անդամագրվում է «ԷՏԱ» ահաբեկչական խմբավորմանը: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների սպանությունների, առեւանգումների եւ ահաբեկչությունների արդյունքում նա միջազգային ճանաչում է ձեռք բերում: «Սեւ այրուն» ԱՄՆ-ի Դաշնային բյուրոն հետապնդում էր 11 տարի շարունակ, բայց երբ հետախույզներին հաջողվում էր գտնել նրա հետքերը, նրան հաջողվում էր անձամբ վերացնել իր հետքերը: Նրա գլխի համար բավականին մեծ գումարներ էին խոստանում: Սակայն Մարիան լքում է Եվրոպան եւ սկսում է գործել Նիկարագուայում, ահաբեկչական հատուկ խմբի կազմում: Այստեղ եւս քաղաքական գործիչների եւ գործարարների սպանություններից եւ ահաբեկչություններից հետո հաստատվում է Մեդելիանայում ` Պաբլո Էսկոբարի հայրենիքում: Նա կոկաինի արքայի հավատարիմ մարդն է դառնում եւ հարավային նահանգներ թմրանյութ է հասցնում: Սակայն նրա հետքի վրա դուրս է գալիս Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար` Սելվիլլ Ստորմը: Նա Մարիային հասկացնում է, որ կամ պետք է համագործակցի ՀԴԲ-ի հետ կամ անհետ վերանա: Մարիան դարձավ կրկնակի գործակալ՝ մատնանշեց թմրանյութերի բոլոր պահեստները: Սելվիլլն էլ իր հերթին խենթորեն սիրահարվեց Մարիային եւ նա, ինչպես միշտ, օգտվեց գայթակղված տղամարդու հաճույքներից: Բայց Էսկոբարը միամիտ չէր: Նա երեք տարի ուշացումով, սակայն դուրս եկավ մատնիչի հետքերի վրա: Էսկոբարի մարդիկ նրան տանում են քաղաքից դուրս՝ տիրակալի հետ վերջին անգամ հանդիպելու համար: Սակայն Մարիան ապահովագրում էր ինքն իրեն իր խորամանկությամբ եւ Էսկոբարին իր կյանքի դիմաց խոստանում է հանձնել ՀԴԲ-ի գործակալներին: Դրա համար «Դոն» մականվամբ հակահետախուզության ղեկավարը պետք է կազմակերպեր Մարիայի եւ Սելվիլլի հանդիպումը, եւ Էսկոբարը համաձայնում է: Մարիան այստեղ եւս դիմում է «անկողնու օգնությանը»: «Սեւ այրին» համոզված էր, որ Սելվիլլից անկողնում կկարողանա կորզել իրեն պետք եկած տեղեկությունը: Հենց անկողնում երջանկությանը հասնելու երկարատեւ ջանքերից հետո խենթացած ամերիկացին հայտնում է իր գլխավոր տեղեկատուների անունները, ինչից հետո Մարիան Սելվիլլին հանձնում է կոլումբացիներին, իսկ ինքը միամիտ քայլեր կատարում, որոնք իր համար դառնալու էին ճակատագրական: Նա գործակալների անունները հայտնում է ոչ թե անձամբ Էսկոբարին, այլ Դոնին: Բայց մարիան չգիտեր, որ ՀԴԲ-ի գլխավոր տեղեկատուներից մեկը հենց Դոնի եղբայրն է: Հետեւաբար Մարիայի եւ Սելվիլլի մարմիններն այրված գտան ձորի մեջ, ինչը տիպիկ ավտովթարի տպավորություն էր թողնում: Այսպիսին են այս աշխարհում մարտավարության կանոնները: Պատրաստեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր