Ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի՝ «աջաբսանդալ» անունը ստացած «Կվարտալի կալցևոյում» բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը արդեն ոչ միայն երևանցիների, այլ նաև մարզերից Երևան ժամանած վարորդների կողմից ստացել է «աջաբսանդալ» անունը, քանի որ ոչ միայն վարորդները, այլև հետիոտներն են շատ դեպքերում հայտնվում բավական վատ վիճակում, քանի որ նշված վայրում տեղադրված հետիոտների համար անցման լուսակիրները չգիտես ում մտքով անցել է ու հանել են, ինչն էլ բավականին վտանգավոր իրավիճակներ է ստեղծում անցորդների համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։