211652_close_icon
views-count478 դիտում article-date 13:52 04-03-2026

«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել են Հայաստան

Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:

Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»,-նշել է Ավինյանը:

Նմանատիպ նյութեր