211652_close_icon
views-count112777 դիտում article-date 10:27 21-09-2017

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում առանձնապես ծանր հանցագործության դեպքով 2 հետախուզվող Ստամբուլ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել են հասնել արդյունքի, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող 2 անձինք ներկայանան Ոստիկանություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և Արցախի փողոցի 20 շենքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Նազարյանը։ Վերջիններս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանից ինքնակամ ներկայացել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Գալստյանը հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, Ա. Նազարյանը՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ և նրանց նկատմամբ հայտարարվեր հետախուզում, ինչը դատարանը բավարարել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ, ովքեր տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/13/1066916/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կողմից միջագային հետախուզման մեջ գտնվող 4 անձանց մեջ էր նաև մարզիչ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ կրակահերթ արձակելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ կասկածվում էին Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը, Երևան քաղաքի Արցախի փողոցի 20 շենքում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում բնակվող՝ 28-ամյա Արթուր Նազարյանը, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 39-ամյա Ռոլանդ Գալուստովը և Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքում հաշվառված, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանը։ Վերջինս աշխատում էր «Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր» մարզադպրոցի մարզիչ։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և եթե նրանք հայտնաբերվեին կամ մեղայականով ներկայանային իրավապահ մարմիններին, նրանք տեղափոխվելու էին «Նուբարաշենի» բանտ, և հաջորդ օրը Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչը հերթական անգամ միջնորդություն էր ներկայացնելու դատարան, որպեսզի նրանց կալանավորման որոշումը վերահաստատվեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակել էին Lada Priora մակնիշի B 777 OP 93 համարանիշի ավտոմեքենայից, որով էլ հետո դիմել էին փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր