Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Honda», «BMW», «Audi» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 47-ամյա Կարեն Գ․-ի վարած «Honda» մակնիշի, 34-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BMW» մակնիշի, 46-ամյա Արշակ Պ․-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները և Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Անատոլի Հ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Չալաբյանը և Կարեն Ստեփանյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։