Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ավտոմեքենաները դուրս բերել ձնակույտերի մեջից։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Չալաբյանը և Կարեն Ստեփանյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով ինչն էլ ըստ նախնական տեղեկությունների դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։