211652_close_icon
views-count2191 դիտում article-date 13:22 28-02-2026

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկական օբյեկտի վրա

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկական օբյեկտի վրա։ Trend-ը՝ հղում անելով Times of Israel-ին, հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտարարել է այս մասին։

Ըստ հաղորդագրության, շուտով սպասվում է տագնապի ազդանշան երկրի այլ բնակավայրերում։

Իսրայելի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին ապաստան փնտրել։

Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլն անարդյունք ավարտվելուց հետո Միացյալ Նահանգները մեծացրել է իր ներկայությունը Իրանին հարակից տարածքներում և ավելի քան 150 ինքնաթիռ է տեղակայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներում։

Նմանատիպ նյութեր