14290 դիտում
09:58 08-01-2020
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ
Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:
Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
13:08 16-01-2021
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
3201 դիտում
15:20 08-03-2016
Իրանը նոր բալիստիկ հրթիռներ է փորձարկել
700 դիտում
22:24 02-09-2024
Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին․ Bloomberg
Այս բաժնից
1081 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1042 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1060 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն