Երևանի գնդի պարեկները հայտնաբերեցին «գոլդ» համարանիշներով թանկարժեք «Mercedes»-ի վարորդին, ով խոնարհաբար դիմապակու և կողային ապակիների վրայից պոկեց սև «պլյոնկաները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարների հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է էլ ավելի խստացնի ծառայությունը և հայտնաբերեն այն օրինախախտ վարորդներին, ովքեր ավտոմեքենան վարելիս աղբ կթափվեն, կխոսեն հեռախոսով, առջևի և կողային ապակիները կլինեն մգացված, չեն լինի ամրակապված ե այլն։
Օրերս ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 30-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները հանրությանը հայտնի օրենսդիր ե գործադիր մարմինների ներկայացուցիչներ են, օլիգարխներ, ովքեր չեն կարողացել պարեկներին համոզել, որպեսզի նրանց ավտոմեքենաները ոչ միայն չտարվի «պլաշչադկա», այլ նաև չենթարկվեն վարչական պատասխանատվության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Երևանում մգացված ապակիներով երթևեկող «Mercedes GLE63» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև իր ձեռքով ավտոմեքենայի առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգացված թաղանթները (պլյոնկաները)։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։