211652_close_icon

Վայոց ձորում պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «գոլդ» համարանիշներով թանկարժեք «Mercedes G» դասի ավտոմեքենան վարող վարորդին. վերջինի նկատմամբ կազմվել է մի քանի վարչական ակտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3496 դիտում article-date 16:43 12-01-2026
Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ, Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք քաղաքներում ու հարակից վարչական բնակավայրերում շարունակում են ուժեղացված ծառայությունը, որը նրանց է հրահանգվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կողմից։

Ա. Խուդինյանը հրահանգները փոխանցել է և հայտնել, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հանձնարարականներն են այդպես թելադրում, որոնք տրվել են 2025 թվականի դեկտեմբերի 20-ից։

Ինչպես Վայոց ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 12-ին, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G63» մակնիշի «77 IC 777» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ խախտելով ճանապարհային երթևեկության մի քանի կանոններ։

Տեղում գումարտակի հրամանատար Կ. Հարությունյանի հանձնարարականով պարեկները պարզում են, որ նշված մեքենան գտնվում է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, որտեղ էլ հայտնաբերում են այն։

Վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերգեյ Է.-ն, ենթարկվում է վարչական պատասխանատվության, այդ թվում՝ անվադողը ոչ ձմեռային լինելու համար։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր