211652_close_icon

Երեկ Երևանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ Երևանում ապրող 3-րդ մասցի «Տուլո»-ն ներխուժեց մարզադաշտ ու «շախ և մատ» արեց ոստիկաններին ու պարեկներին

views-count4786 դիտում article-date 23:40 20-02-2026
Երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային առաջին խաղում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին» և  1:0 հաշվով հաղթեց  «ԱԶ Ալկմարին»։

Խաղի ընթացքում անակնկալ է տեղի ունեցել, և մի պատանի, հաղթահարելով մի քանի արգելքներ, այդ թվում՝ ոստիկանական պատնեշը, «ներխուժել» է մարզադաշտ, իսկ երբ ոստիկաններն ու պարեկները սկսել են հետապնդել, չեն կարողացել բռնել։

Ճարպիկ երկրպագուն, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով 3-րդ մասում հայտնի 18-ամյա «Տուլոն» է, ինչպես շախմատում է ընդունված՝ «շախ և մատ» է արել իրավապահներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր