39851 դիտում
20:14 05-10-2021
Երևանում վթարի է ենթարկվել «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրենը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված Արամազդ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում Ազատամարտիկների և Այվազովսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արսեն Բալաբեկյանի վարած KIA մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Արևշատյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Սահակ Թասլակյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ս. Թասլակյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ավինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկայի ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Բալաբեկյանը աշխատում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրեն և «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ տնօրեն, իսկ Ա.Արևշատյանը աշխատում է «Կիլիկիա» գործարանի « Դիակամիտ» մասնաճյուղում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
42381 դիտում
18:20 25-03-2016
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ երկրպագուների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
22497 դիտում
19:19 24-03-2018
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ երկրպագուների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
28243 դիտում
20:14 27-03-2018