Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կլիմայի պաշտպանության հիմնական նորմերից մեկը
Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2009 թվականի փաստաթղթի չեղարկման մասին, որը ջերմոցային գազերը համարում էր առողջության համար սպառնալիք: Նոր որոշումը կվերացնի ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակումները, այդ թվում՝ նաև ավտոմոբիլային արդյունաբերության համար։
Թրամփն այդ քայլն անվանել է ԱՄՆ պատմության մեջ «ապակարգավորման ամենամեծ միջոցը», իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված կլիմայի պաշտպանության մասին օրենքները՝ «աղետալի»: Նրա խոսքով՝ այդ միջոցները «լրջորեն վնասել են ամերիկյան ավտոարդյունաբերությունը և զգալիորեն բարձրացրել գներն ամերիկացիների համար»:
Չեղյալ հայտարարված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն խիստ բնապահպանական չափանիշներ էր սահմանել ածխով և գազով աշխատող էլեկտրակայանների համար, ինչպես նաև գործել են արտանետումները սահմանափակող կանոնակարգեր։