5506 դիտում
11:15 17-12-2016
Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Ադրբեջանում ու Վրաստանում հյուրանոցների կառուցումը
The Trump Organization կորպորացիան, որի գլխավոր տնօրենն է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, խզել է Ադրբեջանում հյուրանոցային համալիրի շինարարության վերաբերյալ գործարքը և նույնը պատրաստվում է անել Վրաստանում։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի այդ քայլը կապված է հունվարին նախագահի լիազորությունները ստանձնելու հետ, իսկ միլիարդատիրոջ արտասահմանյան 2 նախագծերն էլ կապված են քաղաքական դեմքերի հետ, ինչը կարող է բացասաբար ազդել նրա նախագահական հեղինակության վրա։
Ընթացիկ շաբաթում նա խզել էր նաև Բրազիլիայում հյուրանոցային համալիրի շինարարոթյան վերաբերյալ պայմանագիրը, իսկ նոյեմբերի սկզբին, մինչև իր՝ նախագահ ընտրվելը, Բրազիլիայում քրեական գործ էին հարուցել իր ընկերությանը պատկանող հյուրանոցներից մեկի պատճառով։
Ավելի վաղ Թրամփը փակել էր Սաուդյան Արաբիայի հետ իր բոլոր սեփական ընկերությունները։
Նմանատիպ նյութեր
2870 դիտում
20:30 26-07-2016
Ուկրաինական եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել երթը
3361 դիտում
13:41 12-05-2017
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանում անշարժ գույք կամ ներդրումներ չունի
2055 դիտում
11:49 29-05-2017
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին վստահում է իր խորհրդական փեսային
Այս բաժնից
1072 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1105 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ
1969 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում