211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է սահքում և բախվել բաժանարար գոտում գտնվող ծառերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2092 դիտում article-date 17:12 11-02-2026
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձյան սահքի մեջ և բախվել բաժանարար գոտում գտնվող ծառերին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սևակ Մկրտչյանն ու պարեկ Ռաֆիկ Սողոմոնյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր