Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով տասնյակ ավիաչվերթներ են չեղարկվել
Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով ավելի քան 70 ավիաչվերթ է չեղարկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ NHK հեռուտաալիքի տեղեկությունների՝ միայն Japan Airlines-ի կողմից չեղարկվել է 56 չվերթ, իսկ All Nippon Airways-ի կողմից՝ 17:
Ուսումնական հաստատություններում դասընթացների սկիզբը հետաձգվել է 1 ժամով:
Ըստ տեղի օդերևութաբանների կանխատեսումների այսօր՝ հունվարի 15-ին, Ճապոնիայում նույնպես սպասվում են առատ տեղումներ, ինչի հետևանքով առանձին վայրերում ձյան շերտի հաստությունը կկակզմի 60 սմ: