Ձյան առատ տեղումների պատճառով Ճապոնիայում ութ մարդ է մահացել
Ճապոնիայում առնվազն 8 մարդ է մահացել Ճապոնական ծովի մերձափնյա շրջաններում սկսված առատ ձյան տեղումների պատճառով։
Այս մասին հայտնում է [url=https://www3.nhk.or.jp/nhkworld/ru/]NHK WORLD-JAPAN[/url]-ը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ անբարենպաստ եղանակի պատճառով երկրի տարածքում տուժել է 277 մարդ։
Դժբախտ պատահարների մեծ մասը կապված է ծառերի և տների տանիքներից ձյան ընկնելու, ինչպես նաև ձյան հեռացման աշխատանքների ընթացքում առաջացած վթարների հետ։
Նշենք, որ Ճապոնիայում անբարենպաստ եղանակները շարունակվում են նախորդ շաբաթվա կեսերից։