211652_close_icon

Քրիստոսի արձանից հետո կկառուցեի հայ կնոջ արձանը. Գագիկ Ծառուկյան

views-count2146 դիտում article-date 19:35 06-02-2026
Առանց երկար մտածելու՝ հարցին կպատասխանեմ, որ կկառուցեի հայ կնոջ արձանը: Հայ կանայք արժանի են մեծարման և գնահատականի: Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Քրիստոսի արձանի կառուցումից հետո ու՞մ արձանը կկառուցեր:

«Ցանկացած հզոր տղամարդու եթե հարցնեք, կասի, որ ինչ էլ անենք կանանց համար, միևնույն է՝ պարտք ենք մնում: Տղամարդու պատիվը, ընտանիքի անունը դա կինն է:

Եղել է պատերազմ, կանայք իրենց որդիներին կորցրել են, այդ վիշտը, ցավն ու սպին մինչև կյանքի վերջ մնում են, բայց իրենք այնքան համարձակ են, որ աշխարհին ապացուցում են, որ կոտրվող չեն, պայքարում են ու չեն հաշտվում: 40-50 տարեկան կինը՝ պայքարում է, որդի է ունենում, անունը նույնն է դնում, ու աշխարհին ցույց է տալիս, որ մենք պարտվող չենք:

Ամենագեղեղիկ արձանը՝ կնոջ արձանն է, ես կդնեմ, իմ համար մեծ պատիվ է, որ կարողանանք դա դնել, ու որոշ չափով մեր կանանց «խաթրը առնել»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր