211652_close_icon

Շիրակի մարզպետի՝ պարեկին ծեծելու մեջ մեղադրվող խորհրդականին փոխարինել են նոր կադրով․ ո՞վ է նա․ aravot.am

views-count922 դիտում article-date 18:25 03-02-2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նոր խորհրդական ունի։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից, նա հունվարի 26-ին խորհրդական է նշանակել Լևոն Հակոբյանին։

35-ամյա խորհրդականն անկուսակցական է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն է ավարտել։ Կենսագրությունից ակնհայտ է, որ երբևէ պետական համակարգում չի աշխատել, առաջին անգամն է, որ պետական պաշտոն է զբաղեցնում, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր տնօրեն է։

Նրա կենսագրականի աշխատանքային գործունեություն բաժնում գրված է․

«2018-2019թթ․ – «Բարս Սիքյուրիթի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Կարդացեք նաև

2021-2023թթ․- «Բարս Սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն

2019-2026թթ․- «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ փոխտնօրեն

2024-2025թթ․- «Գլոբալ Ֆայնենս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

26․01․2026թ․- Շիրակի մարզպետի խորհրդական»։

Aravot.am-ի տեղեկություններով, նա Գյումրու ավագանու նախկին անդամ Վարդևան Հակոբյանի որդին է։ Վարդևան Հակոբյանը Գյումրու ավագանու անդամ եղել է նաև Դավիթ Առուշանյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ եղած ժամանակահատվածում։ Նա «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ հիմնադիրն է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր