211652_close_icon
views-count6351 դիտում article-date 19:55 21-05-2015

Ինչու են ոստիկանություն կանչել Տիգրան Կարապետյանին ու ինչու է նա դատի տալիս Սյունիքի մարզպետի խորհրդականին. Aravot.am

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին (լուսանկարում) երեկ հրավիրել են ոստիկանություն՝ Սյունիքի մարզպետի նկատմամբ մահափորձի կասկածանքով: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ոստիկանություն կանչելու որոշումը կապվա՞ծ էր մարզպետի հասցեին ուղղված սպառնալիքի հետ, ռեկտորն ասաց, որ Տիգրան Կարապետյանը չի սպառնացել մարզպետին, սպառնալիք է ներկայացրել մարզպետի խորհրդականը. «Հիմա Տիգրան Կարապետյանը դատի է տալու այդ խորհրդականին՝ Վոլոդյա Հովհաննիսյանին, մարդուն վիրավորելու ու սխալ արտահայտություններ թույլ տալու համար»: Պարոն Սաֆարյանն ասաց՝ ում կասկածում են, ոստիկանություն են տանում: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2015/05/21/573903/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր