Ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Ա.-ի վարած «VAZ» 2121 և Երևանի բնակիչ 26-ամյա Նաիրի Ս․-ի վարած «Mercedes»-մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահների աշխատակիցները և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարար ջոկատի փրկարարները, և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները՝ Արմեն Մկրտչյանն ու Անդրանիկ Հարոյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Նիվայի» հետևի 2 անվահեծանները կոտրվել են ու շպրտվել՝ հարվածելով ճանապարհի մայթին տեղադրված առևտրի կրպակին՝ մասամբ վնասելով այն։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։