Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Բամբակաշատի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «BMW X5»-ը և «Mercedes»-ը․ վերջին երկու ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել և շպրտվել են․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արմավիր-Նալբանդյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բամբակաշատի խաչմերուկում, բախվել են 63-ամյա Ալբերտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 28-ամյա Նորիկ Ղ․-ի վարած «BMW X5» մակնիշի և 75-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5»-ի և «Mercedes»-ի դիմացի անվահեծանները պոկվել և շպրտվել են, իսկ վերջինը մասամբ հայտնվել է առվակի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահան Հովհաննիսյանը և պարեկ Կամո Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։