79463 դիտում
18:04 15-01-2019
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի տարածքում. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում անվտանգ երթևեկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջովին մերկասառույց է, ինչն էլ պատճառ է դարձել որ մեծ թվով մեքենաներ մեծ դժվարությամբ են անցնում այս ճանապարհահատվածով:
Բեռնատարների վարորդները մի քանի անգամ փորձում են, որպեսզի անցնեն ճանապարհը, սակայն չեն կարողանում: Եթե տեղի Ճանշինը, որի տնօրենը Մարտիրոսյանն է, հետևություններ չանի ու կարճ ժամանակում ճամապարհը չմշակի և աղ ու ավազ չլցնի, ապա ուժեղ բուքը, որն այս պահին արդեն սկսել է, ավելի վտանգավոր կդարձնի ճանապարհը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կան վարորդներ, որոնց ավտոմեքենաների անվադողերը ամառային են ու նրանք պետք է լավ իմանան, որ նման անվադողերով ճանապարհ ընկնելը վտանգավոր է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)