«Փյունիկին» է միացել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը
«Փյունիկին» է միացել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: 30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։
2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել էր Երևանի «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել Երևանի «Ուրարտուում»։
Այնուհետև Խամես Սանթոսը 1,5 տարի ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում», որի կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։
2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ» և արագորեն ամրապնդվել է հիմնական կազմում։ 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Ընդհանուր առմամբ, Խամես Սանթոսը թիմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ տարվա հունվարին Խամեսը տեղափոխվել էր Երևանի «Նոա», որի հետ դարձել է Հայաստանի 2024/25 թթ․ մրցաշրջանի չեմպիոն ու գավաթակիր։
Խամես Սանթոսի նախորդ թիմը Չարենցավանի «Վանն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշարջանի առաջին հատվածում նա «Վանի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։