«Միլան»-ը նոր եզրային պաշտպան է փնտրում
«Միլան»-ը ցանկանում է ուժեղացնել թիմի ձախ եզրային պաշտպանի դիրքը: «Ռոսոներիների» համար այդ դիրքում առաջնային տարբերակ է համարվում «Ֆիորենտինա»-ի խաղացող Մանուել Պասկուալը, ում պայմանագրի ժամկետը «մանուշակների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Դա նշանակում է, որ Պասկուալը միլանյկան ակումբին կարող է բաժին հասնել անվճար: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլան»-ն կարող է ցածր տրանսֆերային արժեքով ձեռք բերել իտալացի պաշտպանին: