Բրազիլական «Սանթոսը» ՖԻՖԱ-ից պահանջել է Նեյմարին կես տարով որակազրկել
Բրազիլական «Սանթոս» ակումբի ղեկավարությունը դիմել է ՖԻՖԱ-ին՝ իր նախկին հարձակվող Նեյմարին կես տարով որակազրկելու պահանջով:
«Սանթոսում» համարում են, որ Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելիս խախտել է ակումբի հետ պայմանավորվածությունները:
Իր հերթին Նեյմարը այդ մեղադրանքները համարում է անհիմն, քանի թիմից հեռացել է միայն «Բարսելոնայի» և «Սանթոսի» միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:
Բրազիլական ակումբը պահանջում է ֆինանսական փոխհատուցում և ֆուտբոլիստի որակազրկում կես տարով: